ՌԴ ԱԳՆ. ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն Ադրբեջանի համար

Աննա Կոստանյան 24.05.2021 - 15:05
24.05.2021 - 15:05 դիտում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դռները միշտ պետք է բաց լինեն բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի համար, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, մեջբերում է «Իզվեստիան»:

Միևնույն ժամանակ, նա անվանել է մեկ նրբություն, որը կարող է խանգարել Ադրբեջանին անդամակցել ՀԱՊԿ-ին:

«Փաստն այն է, որ կազմակերպության կանոնադրության որոշ կետեր ենթադրում են դիվանագիտական հարաբերություններ մասնակից երկրների միջև: Եվ հիմա պաշտոնական Բաքվի և Երևանի միջև նման փոխազդեցություն չկա:

Հենց դրանք հաստատվեն, և մենք հուսով ենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, այդ դեպքում հարցը կարող է դրվել գործնական մակարդակի վրա», – ընդգծել է Ռուդենկոն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ