«Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը մեկուսացվել է. դեպքի վայրում է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը

Աստղիկ Խաչատրյան 10.08.2021 - 22:57
10.08.2021 - 22:57 դիտում

Օգոստոսի 10-ին, ժամը 18։23-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Ջրվեժ» անտառպարկում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 2» կանչի․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։36-ին

Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը և փ/ծ գնդապետ Կարապետ Մանուկյանը, ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը, ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ