Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ

Աննա Կոստանյան 12.12.2025 - 18:34
12.12.2025 - 18:34 դիտում

Դեկտեմբերի 10-ին ժամը 10։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ջրային պարեկները կանգնեցրել են Կարմիր գյուղի մի բնակչի վարած Վազ 21099 մակնիշի ավտոմեքենան։
Ստուգմամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 110 հատ ընդհանուր 49.6 կիլոգրամ սիգ տեսակի ձուկ։
Տղամարդն ավտոմեքենայով հանդերձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Հանգամանքերը պարզվում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ