Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռ է ընկել. ԹԱՐՄԱՑՎԱԾ

Աննա Կոստանյան 1.12.2022 - 14:59
1.12.2022 - 14:59 դիտում

Դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել և բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք, բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ Երևան-Աստրախան չվերթն իրականացնող B55 տիպի ինքնաթիռը Ջրաբեր գյուղի ավազի հանքի մոտակայքում ընկել է և բռնկվել։

Տեղում հայտնաբերվել են 2 օդաչուների (ՌԴ քաղաքացիներ՝ Ա․ Պ․, ծնված 1979 թ․ և Վ․ Ռ․, ծնված 1983 թ․) այրված դիերը։

Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ