Քաղավիացիայի կոմիտեն մանրամասներ է հայտնել Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված ինքնաթիռի մասին

Աննա Կոստանյան 1.12.2022 - 15:58
1.12.2022 - 15:58 դիտում

Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով 13:11-ին Երևան Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է: Հայտնում է քաղավիացիայի կոմիտեն։

Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված:Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են:

Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում:

Հավելյալ տեղեկությունների դեպքում Կոմիտեն հանդես կգա առանձին հրապարակմամբ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռ է ընկել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ