Ջոնսոնը Ուկրաինային 130 մլն դոլարի ֆինանսական և ռազմական աջակցության նոր փաթեթ կներկայացնի

10.04.2022 - 00:20 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, քննարկել ռազմաքաղաքական հարաբերությունների խորացումը: Այդ մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից։

Նշվում է, որ Ջոնսոնը Ուկրաինային 130 մլն դոլարի ֆինանսական և ռազմական աջակցության նոր փաթեթ կներկայացնի։

«Վարչապետն այցելել է Ուկրաինա, որպեսզի անձամբ հանդիպի նախագահ Զելենսկու հետ՝ ի նշան ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխության։ Նրանք քննարկել են Ուկրաինային երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու հարցը: Վարչապետը ֆինանսական և ռազմական օգնության նոր փաթեթ կներկայացնի»,- տեղեկացրել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ