Ջերմուկում 2022-ի սեպտեմբերին ռազմական գործողություններից տուժած տնտեսվարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագիրը հաստատվել է

Աննա Կոստանյան 26.01.2023 - 11:49
26.01.2023 - 11:49 դիտում

Կառավարությունը հաստատեց Ջերմուկում 2022 թվականի սեպտեմբերին ռազմական գործողություններից տուժած տնտեսվարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ Կառավարությունն առաջարկում է Վայոց ձորի Ջերմուկ համայնքում 2022 սեպտեմբերի 11-ի դրությամբ հյուրատնային և հյուրանոցային գործունեություն իրականացնող կազմակերպություններին, որոնց շրջանառությունը նվազել է 50 տոկոսից ավելի, փոխհատուցել սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսերի համագումարի 100 տոկոսը, ինչն էապես կթեթևացնի նրանց կրած վնասները, և թույլ կտա որ ընկերությունները ծառայությունները մատուցեն ամբողջ ծավալով և առանց որակի կոմպրոմիսի գնալու:

«Ընդհանուր աջակցության չափը, մեր նախնական գնահատականներով, կկազմի մոտ 50 մլն դրամ, որը, կարծում ենք, արդեն կրած վնասների փոխհատուցման տեսանկյունից համարժեք է»,- ասաց Վահան Քերոբյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ