Ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու քննարկում չի եղել: Այս ընթացքում ոչ մի անգամ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը չենք բարձրացրել: Այնպես էլ չէ, որ համարում ենք՝ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարարծքում կենսական անհրաժեշտություն է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի տարածքից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել: Բայց մենք երբեք այդ հարցն այս ընթացքում չենք քննարկել»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Բիշքեկում ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինը, պատասխանելով Գյումրու ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հարցին, նշել էր, որ եթե Հայաստանը համարի՝ ռազմաբազայի կարիքը չունի, ապա այն դուրս կբերվի Հայաստանի տարածքից թեկուզ վաղը:
