Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Ժոան Պոնս Սամպիետրոյին:
Վերջինս շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգում առկա ձեռքբերումների կապակցությամբ:
Կողմերը գոհունակություն են հայտնել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և Ադրբեջանի շփումների, ինչպես նաև քաղաքական երկխոսության կապակցությամբ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջմշակութային երկխոսությանը:
