Ջերմաստիճանը մայիսի 22-25-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով

21.05.2023 - 14:59 դիտում

Մայիսի 23-ին հանրապետության շրջանների զգալի մասում, 22-ին, 24-26-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-26-ը հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 22-25-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Երևանում՝ մայիսի 23-ին սպասվում է, 22-ին, 24-26-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ