Պուտինը Մայիսի 9-ին ընդառաջ շնորհավորանքներ է հղել Փաշինյանին և ԱՊՀ երկրների մի շարք ղեկավարներին

Աննա Կոստանյան 8.05.2023 - 16:38
8.05.2023 - 16:38 դիտում

Հաղթանակի օրվան՝ Մայիսի 9-ին ընդառաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է հղել ԱՊՀ երկրների ղեկավարներին ու ժողովուրդներին։ Ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Մասնավորապես, ուղերձներ են հղվել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մեծ հաղթանակի հոգևոր ժառանգությունը կնպաստի թվարկված ժողովուրդների և երկրների հետ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։

«Այսօր մեր բարոյական պարտքն է սրբորեն պահպանել մեր հայրերի և պապերի կողմից ժառանգված բարեկամության և փոխօգնության ավանդույթները, թույլ չտալ, որ խեղաթյուրվի Հայրենական մեծ պատերազմի մասին պատմական ճշմարտությունը»,- ասվում է ուղերձում։

Ինչպես ընդգծել է Ռուսաստանի նախագահը, Մեծ հաղթանակի հոգևոր ժառանգությունը կշարունակի նպաստել երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը և արդյունավետ զարգացմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ