«Պետք է հստակեցվի անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը». Նազելի Բաղդասարյան

Գոհար Ստեփանյան 10.03.2021 - 15:47
10.03.2021 - 15:47 դիտում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը հստակեցնելու անհրաժեշտություն է տեսնում:

Այս մասին պատգամավորն ասել է «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ընթացքում:

«Կարևորում եմ այս հարցը, որովհետև, ստեղծված իրավիճակով պայմանավորված, պետք է փոխվեն պետական քաղաքականությունը և մոտեցումները: 2007-2008 թթ. փորձ է կատարվել օրենքը դնել շրջանառության մեջ, բայց խոչընդոտներ են ծագել, որոշ գերատեսչություններ, անգամ, 2011թ. այն համարել են ժամանակավրեպ: Այժմ պետք է հստակեցվի անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը»,- ասաց Բաղդասարյանը:

Պատգամավորը նշել է, որ այժմ անհայտ կորած անձանց վերաբերյալ շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծ չկա, և իրենք բաց են լսելու օրինագծի վերաբերյալ բոլոր առաջարկները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ