Նոր բնակելիներ՝ անհայտ բնակիչներով. Գյումրիում շենքեր են կառուցվում

Հրաչ Սահակյան 10.03.2021 - 16:16
10.03.2021 - 16:16 դիտում

Կառուցապատողը «Հայաստան» համահայկական հիմնադրամն է: Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի խոսքով՝ կառուցապատումից բացի, շահառուների ընտրությունը եւս պետք է համահայկական հիմնադրամը կատարի, բայց իրենք կփորձեն Գյումրու անօթեւանների ցուցակները եւս տրամադրել:
Շենքերի կտուրները արեւային պանելներով են լինելու, հարկերից մեկն էլ արհեստանոցների ու արվեստանոցների համար է տրամադրվելու: Գասպարյանի խոսքով՝ բնակարանները սոցիալական են լինելու ու, հավանաբար, հատկացվելու կարգը նաեւ այդպես է որոշվելու՝ ըստ մասնագիտության կամ հմտությունների:

0 մեկնաբանություն
2

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ