Պետք է հզորանանք և համախմբվենք. Սասուն Միքայելյանն անդրադարձել է Շուշին ազատագրելու հավանականությանը

Աննա Կոստանյան 8.05.2021 - 15:34
8.05.2021 - 15:34 դիտում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը ժողովրդի համախմբման և բանակի հզորացման անհրաժեշտություն է տեսնում:

Այս մասին Միքայելյանն ասաց Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Շուշին կրկին ազատագրելու հավանականության վերաբերյալ հարցին:

«Մենք պետք է հզորանանք, համախմբվենք: Մի ժամանակ էլ որևէ մեկը չէր պատկերացնում, թե իրատեսական է ազատագրել այդքան տարածքները: Ամեն ինչ էլ ժամանակի խնդիր է: Դա կախված է մեր երկրի, ժողովրդի կազմակերպվածությունից, մեր բանակի հզորացումից»,- ասաց Միքայելյանը:

Մայիսի 8-ին Հայաստանում նշվում է Երկրապահի օրը: Երկրապահ կամավորական միության անդամները մայիսի 8-ին այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ