Պետք է ՀԱՊԿ-ով , ԵԱՏՄ-ով միանալ եւ կմոռանանք պատժամիջոցները․ Լուկաշենկո

Աննա Կոստանյան 11.03.2022 - 16:40
11.03.2022 - 16:40 դիտում

«Սա հնարավորությունների ժամանակաշրջան է։ Եթե մենք կողմորոշվենք, հավատացեք մարդիկ կես տարի, մեկ տարի անց կմոռանան, որ դա տեղի է ունեցել»․ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպմանը խոսեց պատժամիջոցներին դիմակայելու մասին։
«Պետք չէ ասել, որ մենք կդիմադրենք պատժամիջոցներին։ Լսեք, մենք դիմադրել ենք ինչին ասես։ Մենք պետք է վերակառուցենք մեր տնտեսությունը։ Նորմալ ապրելու և աշխատելու համար մենք ունենք ամեն ինչ»,-ասաց Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ իրենք դա կարող են անել առանց Արևմուտքի էլ։
Բելառուսի նախագահը Ռուսաստանի նախագահին առաջարկ արեց։ Նա հիշեցրեց, որ իրենք միշտ օգնել են դաշնակիցներին և հիմա եկել է ժամանակը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ համախմբվելու։
«Չէ որ ասում էին, որ պետք է բոլորով միասին լինենք։ Դե եկեք հավաքվենք։ Համոզված եղեք, ավելացնելով այդ շուկաները մենք մեկ ամսից կմոռանանք պատժամիջոցների մասին»,-ընգծեց Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն հորդորեց հավաքվել Մոսկվայում բանակցությունների սեղանի շուրջ և պայմանավորվածության գալ․
«Մենք ձեզ սա կվաճառենք , դուք մեզ այն»։
Ալեքսանդր Լուկաշենկոն բարձրաձայնեց, որ Մոսկվա է եկել լավ տրամադրությամբ։
«Մենք ամեն ինչ ավելի լավը կդարձնենք քան մինչ այժմ ունեցել ենք։ Ավելի լավ, քան Սովետական միության փլուզումից հետո․․․ նույնիսկ ավելի լավ, քան Խորհրդային ժամանակներում էր»,-ասաց Բելառուսի նախագահը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր հերթին նշեց, որ համակարծիք է Լուկաշենկոյի տեսակետի հետ։ Պուտինն ընդգծեց, որ սա տեխնոլոգիական և տնտեսական ինքնավարությունը ամրապնդելու ժամանակաշրջան է։
«Դրա համար մենք ձեզ հետ հանդիպեցինք և հիմա կխոսենք մանրամասն»,-ասաց Ռուսաստանի նախագահը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ