Ադրբեջանի ԶՈՒ-ն հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ

Աննա Կոստանյան 11.03.2022 - 16:48
11.03.2022 - 16:48 դիտում
Ադրբեջանի զինված ուժերը քիչ առաջ՝ ժամը 16:21-ին, հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել են Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ:
Ականանետի 3 ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում: Տուժածներ չկան:
Իրադարձությունների զարգացմանն օպերատիվ կերպով շարունակում է հետևել Արցախի ներքին գործերի նախարարությունը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ