Պետք է լինես այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել. Աննա Վարդապետյան

Աննա Կոստանյան 14.03.2023 - 12:54
14.03.2023 - 12:54 դիտում

Պետք է լինես այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել. Աննա Վարդապետյանը հանդիպել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակում, մարտի 13-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողներին, պատասխանել է նրանց հարցերին: Ուսանողների հետ զրույցի ընթացքում քննարկվել է դատախազի կերպարը, դատախազական գործունեության ընթացքում ի հայտ եկող մարտահրավերները, դատախազական գործունեության վերաբերյալ հանրային ընկալումները և այլ հարցեր: Գլխավոր դատախազը պատասխանել է ապագա իրավաբանների հարցերին: Այնուհետև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը ուսանողների հետ խոսել է Դատախազությունում իրականացվող բարեփոխումներից՝ ուղղված անհրաժեշտ հմտություններ ունեցող բարեվարք, արդարամիտ և օրինակելի դատախազներ ունենալուն, ինչպես նաև անդրադարձ է կատարել Դատախազության 105-ամյակի շրջանակում նախատեսվող միջոցառումներին՝ դատախաղերին, գիտաժողովներին, գիտական բանավեճերին, դպրոցներ նախատեսվող այցերին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ