Հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ ԼՂ-ում. Նիկոլ Փաշինյան

Աննա Կոստանյան 14.03.2023 - 12:47
14.03.2023 - 12:47 դիտում

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունն ու քաղաքականությունը և նշեց, որ այն աճել է 2020 թվականի պատերազմից առաջ ու դրանից հետո:

«Հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ ԼՂ-ում: Իմ եզրակացությունը Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է, և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետն անդրադարձավ նաև զսպման մեխանիզմներին:

«Համոզված ենք և 100 տոկոսով գիտենք՝ ՀՀ-ն չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ և էսկալացիա: Սա է պատճառը, որ ՀՀ-ն որոշում կայացրեց հրավիրել ԵՄ դիտորդներին:

2020 թվականից առաջ ու հետո Ադրբեջանը ցանկացած էսկալացիա բացատրում էր Հայաստանի գործողություններով: Մենք, հասկանալով, որ այդպիսի հարցեր ենք ստանում նաև ԵՄ մեր գործընկերների կողմից, ասացինք՝ մենք դեմ չենք, եթե դուք դիտորդներ ուղարկեք, որպեսզի դուք մեր և Ադրբեջանի տեղեկատվությունը ծանրութեթև անելու անհրաժեշտություն չունենանք»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ