Պեսկովը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրացումը

Աննա Կոստանյան 29.07.2021 - 14:49
29.07.2021 - 14:49 դիտում

Կրեմլը տեղյակ է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման մասին և աշխատում է կողմերի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Մենք գիտենք, որ նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացում է տեղի ունեցել: Եվ դուք գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար: Աշխատանքը շարունակվում է»,- Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք Մոսկվան պատրա՞ստ է պաշտպանության տակ վերցնել Հայաստանի սահմանը և չի՞ վախենում Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացումից:

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է շփումները Երևանի ու Բաքվի հետ՝ եռակողմ հայտարարության բոլոր դրույթների իրականացումն ապահովելու համար:

Լրագրողների ճշտող հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ սահմանի երկայնքով ՌԴ սահմանապահների հենակետերի տեղակայման վերաբերյալ, Պեսկովն ասել է. «Երևանի հետ շփումները շարունակվում են: Ավելացնելու այլ բան չունեմ»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ