Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու հնարավորության մասին Անկարայի հայտարարությունը

Աննա Կոստանյան 18.06.2021 - 15:50
18.06.2021 - 15:50 դիտում

ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օբյեկտների տեղակայումը Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ հատուկ ուշադրության և սեփական անվտանգության համար միջոցներ ձեռնարկելու հիմք է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու հնարավորության մասին Անկարայի հայտարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր երկու երկրների կողմից ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակում Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու հնարավորության մասին:

«Դաշինքի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքների տեղակայումը մեր սահմանների մոտ մեր հատուկ ուշադրության, ինչպես նաև մեր անվտանգության և մեր շահերն ապահովելու համար անհրաժեշտ քայլերի պատճառ է հանդիսանում», – լրագրողներին ասել է Պեսկովը:

Նրա խոսքերով`դա Ռուսաստանի համակ ուշադրության հարց է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ