Պենտագոնը Իսրայելին կապահովի այն ամենով, ինչի կարիքը վերջինս ունի. Օսթին

7.10.2023 - 21:11 դիտում

ԱՄՆ իշխանությունները մտադիր են Իսրայելին տրամադրել այն ամենը, ինչ անհրաժեշտ է այդ երկրի տարածքի գնդակոծություններից պաշտպանվելու համար՝ ասված է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հայտարարության մեջ։

«Ես ուշադիր հետևում եմ Իսրայելում տեղի ունեցող զարգացումներին։ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին մեր հանձնառությունը շարունակում է անսասան մնալ: Հաջորդող օրերին Պենտագոնը կաշխատի Իսրայելին ապահովել այն ամենով, ինչի կարիքը վերջինս ունի՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց անխնա բռնությունից և ահաբեկչությունից»,- նշված է փաստաթղթում:

Առավոտյան հայտնի է դարձել Գազայի հատվածի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծության մասին: Իսրայելի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում մեկնարկում է «Երկաթե թրեր» հակաահաբեկչական գործողությունը: Հրթիռային հարվածներին ի պատասխան՝ իսրայելական ուժերը հարվածներ են հասցնում պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության օբյեկտներին: ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամմադ Դեֆը հայտարարել է Իսրայելի դեմ լայնածավալ գործողություն սկսելու մասին, որն ստացել է «Ալ Աքսայի ջրհեղեղ» անունը:

Լրատվամիջոցները հայտնում են, որ իսրայելական կողմն ունի 40 զոհ, մոտ 780 վիրավոր: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալով՝ իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 198-ի, տուժել է ավելի քան 1600 մարդ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ