Ռումինիան հումանիտար աջակցություն է տրամադրել Հայաստանին

7.10.2023 - 19:46 դիտում

Ռումինիան նույնպես հումանիտար աջակցություն է տրամադրել Հայաստանին՝ արտակարգ այս իրավիճակում հոգալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային կարիքները: Բուխարեստից ժամանած բեռների մեջ նաև բժշկական պարագաներ են: Բեռնատար երկու ինքնաթիռները Երևանում դիմավորել են Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն և Հայաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Դեսպանը հույս է հայտնել, որ այս քայլով կամրանան երկու երկրի ու ժողովուրդների միջև կարմուրջները:

Կորնել Իոնեսկու (Հայաստանում Ռումինիայի դեսպան) – Կարծում եմ, որ սա մեր երկրների, մեր ժողովուրդների միջև շատ բաց և շատ սերտ հարաբերությունների ապացույցն է։ Հուսով եմ, որ դա կլինի շատ, շատ ամուր կամուրջ մեր հարաբերությունների համար:

Առաջիկայում Բուխարեստ ենք տեղափոխելու Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներին:

Եվս մեկ անգամ ուրախ եմ, որ այստեղ եմ՝ ցույց տալու, որ մարդիկ կարող են ընկերներ լինել և օգնել կարիքավորներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ