ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

Աստղիկ Խաչատրյան 23.07.2021 - 20:33
23.07.2021 - 20:33 դիտում

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021 թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկը:

1000 խոշոր հարկ վճարողները  2021 թ. երկրորդ եռամսյակում պետական բյուջե են վճարվել ավելի քան 584 մլրդ 440 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 494 մլրդ 334 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան  90 մլրդ 105 մլն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

Հիշեցնենք, որ հարկերի մեծության հաշվարկն իրականացվել է նոր մեթոդաբանությամբ՝ ՀՀ կառավարության 24.12.2020 թ. N2157-Ն որոշման համաձայն:

ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ 2020 թ. դեկտեմբերին կատարված փոփոխությամբ` վճարված հարկերի մեծության որոշման համար հիմք է ընդունվում հարկատեսակի գծով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները և (կամ) մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը: Մինչդեռ նախկինում պետական բյուջեի եկամուտներ էին համարվում առանձին հարկատեսակների գծով գործող հաշվեհամարներին  կատարված հարկային վճարումները և մուտքագրված գումարները: Ընդ որում, նոր ցանկերում ներառվում են բոլոր տնտեսվարողները` անկախ կազմակերպաիրավական ձևից:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունը ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2020 թ. երկրորդ եռամսյակին վերաբերող ցուցանիշները:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ