Պատրաստվում եմ Ալիևի դեմ բողոք ներկայացնել միջազգային դատարան․ ֆրանսիացի պաշտոնյա

Աննա Կոստանյան 30.08.2023 - 17:53
30.08.2023 - 17:53 դիտում

Մեր նպատակն է այնպես անել, որ ֆրանսիական դիվանագիտությունը սկսի գործել։

Այս մասին Գորիսում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հայաստան ժամանած Ֆրանսիայի ռեգիոնալ խորհրդի փոխնախագահ Պատրիկ Քարամը։

Նա նաև տեղեկացրեց, որ դիմել է իր փաստաբանին, որը միջազգային քրեական դատարանում հավատարմագրված է, որպեսզի նա Ադրբեջանի նախագահ Ալիևի դեմ բողոք ներկայացնի։

Ֆրանսիացի պաշտոնյի նպատակն է թիրախավորել Ալիևին, որովհետև նա բռնակալ է և նրա դեմ պետք է պայքարել։

Պատրիկ Քարամը նշեց, որ ինչպես թիրախավորում են Պուտինին, այդ ձևով էլ պետք է թիրախավորեն նաև Ալիևին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի սկիզբ, սակայն Ադրբեջանն արգելում է, որպեսզի բեռներ հասնեն Արցախ։ Փարիզի քաղաքապետն ու գործընկերները ուղեկցում են շարասյունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ