Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն նաև իրավիճակն Անդրկովկասում

Աննա Կոստանյան 30.08.2023 - 18:14
30.08.2023 - 18:14 դիտում

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն օգոստոսի 31-ին կայցելի Մոսկվա, պլանավորված են նրա բանակցությունները ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ բանակցություններ վարելու երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ», ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովայի խոսքով՝ նախարարները կքննարկեն իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես՝ Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, Անդրկովկասում, ինչպես նաև կվերլուծեն ռուս-թուրքական երկկողմ համագործակցության վիճակը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում ռազմավարական նախագծերի իրականացման համատեքստում։

«Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները նաև կմշակեն բարձրագույն և բարձր մակարդակով երկկողմ շփումների ժամանակացույց», – հավելել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ