Պատանի ծանրորդները վերադարձել են մայրաքաղաքից

Սամվել Աղանյան 28.03.2022 - 18:35
28.03.2022 - 18:35 դիտում

Գյումրու համայնքապետարանի ծանրամարտի մարզադպրոցի սաները վերադարձել են Երեւանում անցկացված Հայաստանի պատանեկան առաջնությունից: Լավագույն արդյունք է արձանագրել 73 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Ղահրամանյանը: Նա երկամարտի 264 կգ ցուցանիշով դարձել է արծաթե մեդալակիր: Ի դեպ, պոկում վարժությունում ծանրաձողը գլխավերեւում է պահել՝ իրեն ենթարկելով 118 կգ քաշը ու գրավել է 1-ին տեղը: Իսկ հրում մրցաձեւում 146 կգ ցուցանիշով նա դարձել է 2-րդը: Նա ընդգրկվել է Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ