Չշահագործվող մանկապարտեզի պատից մի հատված լցվել է մոտակա խանութի տանիքին

5.07.2023 - 22:57 դիտում

Հուլիսի 5-ին, ժամը 14։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆիրդուսի փողոցում տեղի է ունեցել փլուզում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ չշահագործվող մսուր-մանկապարտեզի արտաքին պատից 3 քմ հատված փլուզվել և լցվել է մոտակա խանութի (18 քմ) տանիքին՝ վնասելով տանիքը և խանութը (մոտ 9 քմ), առկա է մանկապարտեզի պատից ևս 1 քմ հատվածի փլուզման վտանգ․ տուժածներ չկան։

Փրկարարներն ապամոնտաժել են փլուզման վտանգ ներկայացնող պատը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ