Չինաստանում ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 118-ի

Աննա Կոստանյան 19.12.2023 - 10:36
19.12.2023 - 10:36 դիտում

Չինաստանի հյուսիս-արևմուտքում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 118-ի: Այդ մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

6,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ ժամը 23.59-ին, Հանսյու նահանգի հյուսիսարևմտյան մասում և Ցինհայ նահանգում:

Ավելի վաղ հաղորդվում էր 111 զոհի մասին:

Նշվում է, որ աղետի շրջանում վնասվել են ջրամատակարարման, էլեկտրամատակարարման որոշ օբյեկտներ, տուժել են տրանսպորտի, կապի և այլ ենթակառուցվածքներ:

Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ երկրաշարժի տարածքում ներգրավված է 1440 հրշեջ և փրկարար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ