«Չայնիի ոլորաններ»-ում այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Աստղիկ Խաչատրյան 11.08.2021 - 10:24
11.08.2021 - 10:24 դիտում

Օգոստոսի 10-ին, ժամը 20։00-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:06-ին, մարվել՝ 23:53-ին: Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ-ի աջակողմյան հատվածում այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ