Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին. ՀՀ ԱԳՆ

Աննա Կոստանյան 14.02.2022 - 17:00
14.02.2022 - 17:00 դիտում

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է ԶԼՄ-ների հարցին՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:

«Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին:
Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով՝ մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց, ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ»,- ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանում:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ