Շրջայց Գյումրու վթարային շենքերում՝ երկրաշարժի հետևանքներին տեղում ծանոթանալու համար

Աննա Կոստանյան 14.02.2022 - 17:30
14.02.2022 - 17:30 դիտում
Նախօրեի երկրաշարժի հետեւանքների ուսումնասիրման նպատակով Գյումրիում էին քաղաքաշինության կոմիտեի մասնագետները՝ նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի և Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջայց են կատարել Գյումրու վթարային շենքերում՝ նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքներին տեղում ծանոթանալու և վթարայինների խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին բնակիչների հետ զրուցելու։
Պատասխանատուները եղել են Իսահակյան փողոցի 9-րդ, Անտառավան 26 և Տիգրան Մեծի 5 շենքերում։ Իսահակյան 9 շենքը կառուցվել և շահագործման է հանձնվել 1930 թվականին, եռահարկ շենքն ունի 7 շքամուտք։ Անտառավան 26-ը կառուցվել է 1967 թվականին, քարաշեն է, իսկ Տիգրան Մեծ 5 շենքը շահագործման է հանձնվել 1938 թվանանին։ Բոլոր երեք շենքներն էլ ունեն 3-րդ աստիճանի վթարայնություն։
Վթարայինների խնդիրը Շիրակի մարզպետի ուշադրության կենտրոնում է եղել դեռ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ։ Կառավարության հնգամյա ծրագրում 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային շենքերի վերակառուցման հարցն ընդգրկված է և հաստատված է տեխնիկական անբավարար վիճակում գտնվող բնակֆոնդի կանոնակարգման հայեցակարգը, ինչը նշանակում է խնդրի լուծման ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվում։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ