Ուկրաինան չի կարող հարձակման անցնել, քանի որ Ռուսաստանին զիջում է տեխնիկայով՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը բրիտանական Financial Times թերթի հետ հարցազրույցում:
Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ հարձակման անցնելու դեպքում Ուկրաինան նոր կորուստներ կունենա, իսկ մարդկային կյանքերն իր համար առաջնահերթություն են:
Նա Արևմուտքին կրկին կոչ է արել մեծացնելու զենքի մատակարարումները Կիևին և քննադատել է նրանց՝ Մոսկվայի նկատմամբ իր կարծիքով ոչ բավարար կոշտ դիրքորոշման համար:
«Նրանք աջակցում են Ուկրաինային, բայց միևնույն ժամանակ քայլեր են ձեռնարկում պատժամիջոցների թուլացման համար, որպեսզի բիզնեսը չտուժի», – ասել է Զելենսկին ՝ նշելով, որ պատժամիջոցների քաղաքականությունը չի ազդել Ռուսաստանի դիրքորոշման վրա: