Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել չեզոք կարգավիճակի վերաբերյալ

Աննա Կոստանյան 25.02.2022 - 13:16
25.02.2022 - 13:16 դիտում

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել չեզոք կարգավիճակի վերաբերյալ, բայց նախ պետք է ունենա անվտանգության երաշխիքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ուկրաինական «Ունիան» կայքը, այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

«Ուկրաինան միշտ թողել և թողնում է բանակցությունների համար տարածքը, այդ թվում հիմա, երբ Ռուսաստանը լայնածավալ ներխուժման է անցել: Այս պատերազմը պետք է դադարեցնել: Այս մարտական գործողությունները պետք է դադարեցնել»,-գրել է Պոդոլյակը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ