Ուկրաինան Միացյալ Նահանգներին չի տրամադրում մարտերի մասին ամբողջ տեղեկատվությունը, որպեսզի չզրկվի զենքից. NYT

8.06.2022 - 22:31 դիտում

Ուկրաինան ԱՄՆ-ին լիարժեք տեղեկատվություն չի տրամադրում ռազմական գործողությունների և երկրում տիրող իրավիճակի մասին՝ զենքի մատակարարումներից չզրկվելու համար։ Այդ մասին գրում է The New York Times թերթը։

Պարբերականը գրում է՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաներին, որ Կիևը ցանկանում է ուժի իմիջ ստեղծել ինչպես հանրության, այնպես էլ իր գործընկերների համար։ Այդ պատճառով իշխանությունները հրաժարվում են հայտնել տեղեկություններ, որոնք կարող են վկայել իրենց թուլության մասին, կամ տպավորություն ստեղծել, թե «կարող են չհաղթել»: Հակառակ դեպքում դա կարող է դրդել ԱՄՆ-ին և Ուկրաինայի այլ արևմտյան գործընկերներին՝ դանդաղեցնելու զենքի մատակարարումը՝ նշում է NYT-ի հեղինակը։

Ըստ հրապարակման աղբյուրի՝ ամերիկյան հետախուզական ծառայություններն ուկրաինական ծառայություններից ավելի լավ պատկերացում ունեն ռուսական զինված ուժերի ու նրանց ծրագրերի մասին։

NYT-ի այլ աղբյուրներ դա բացատրում են ամերիկյան հետախուզության գործունեությամբ: Ըստ նրանց՝ ամերիկացիները հիմնականում կենտրոնացած են Ուկրաինայում ռուսական զորքերի գործողությունների տվյալների վրա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ