«ԷԿՈ» բառի կիրառմամբ հավկիթների իրացման փաստի առթիվ երեք ընկերության նկատմամբ ՄՊՀ-ն հարուցել է վարույթներ

8.06.2022 - 20:02 դիտում

րցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականի հունիսի 7-ի որոշումներով վարույթներ է հարուցել «Արզնու Տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության, «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Արաքս Թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԷԿՈ» կամ այդ կերպ ընկալվող բառերի մակնշմամբ հավկիթների, առանց օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստագրի, իրացման փաստի կապակցությամբ:

 

Հիշեցնենք, որ նման իրավախախտումների համար Հանձնաժողովի կողմից 2022 թվականի ապրիլի 5-ին «Արզնու Տոհմային ԹՏԽ» ՓԲԸ-ի և «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ –ի, իսկ 2022 թվականի ապրիլի 19-ին՝ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ –ի նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ և հանձնարարվել է շտկել թույլ տրված խախտումները։

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ