ՄԱԿ-ը կոչ է արել աշխարհին՝ ուշադրությունը Ուկրաինայից տեղափոխել Աֆրիկա

8.06.2022 - 19:47 դիտում

ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ռանիա Դագաշը աշխարհին կոչ է արել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունից ուշադրությունը շեղել Աֆրիկայում սննդի պակասի պատճառով մանկական մահացության խնդրին։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

«Եթովպիայում, Քենիայում և Սոմալիում ավելի քան 1,7 միլիոն երեխա սուր թերսնումից հրատապ բուժման կարիք ունի»,- ասել է նա: Հինգ ամսվա ընթացքում նման անչափահասների թիվն ավելացել է ավելի քան 15 տոկոսով: Աֆրիկայի հյուսիս-արևելքում պարենային խնդրի պատճառներից մեկը երաշտն է։ Սակայն այսօր ավելացել է նաև Ռուսաստանից և Ուկրաինայից ցորենի մատակարարման ճանապարհների շրջափակումը, ինչը բարդացնում է գնումներն այդ պետությունների համար։ Մինչդեռ միայն Սոմալին ցորենի 92 տոկոսը ներմուծում է Ռուսաստանից և Ուկրաինայից:

Ավելի վաղ Մոսկվան իր պատրաստակամությունն էր հայտնել «երաշխավորել» Ուկրաինայի նավահանգիստների ապաշրջափակումը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Սևծովյան նավատորմը մեկ ամսից ավելի է՝ հայտարարում է Ուկրաինայի տարածքային ջրերից մինչև Բոսֆոր հումանիտար միջանցքների մասին, սակայն մինչև վերջերս Կիևը հրապարակայնորեն չի հաստատում ջրերը ականներից մաքրելու իր պատրաստակամությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ