Ուկրաինայում հայ խաղաղ բնակիչ է զոհվել

Աննա Կոստանյան 3.03.2022 - 15:13
3.03.2022 - 15:13 դիտում

Ուկրաինայի հայ համայնքի խաղաղ բնակչության շրջանում առաջին զոհն ունենք: Tert.am-ի փոխանցմամբ այս մասին «Ռադիոլուրին» հայտնել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Զոհվածը Խերսոն քաղաքից է, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։

Հանձնակատարի գրասենյակից հայտնում են՝ զոհված Վահիկ Սողոմոնյանը ազգությամբ հայ է, Ուկրաինայի քաղաքացի։

Ծննդյան թիվը և մյուս մանրամասները ճշտվում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ