Թուրքիան չի միանա հակառուսական պատժամիջոցներին. Էրդողանի խոսնակ

Աննա Կոստանյան 3.03.2022 - 15:49
3.03.2022 - 15:49 դիտում

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան այս պահին չի ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, քանի որ երկիրը չի ցանկանում, որ Մոսկվայի հետ իր ամուր տնտեսական կապերը խաթարվեն, հայտնում է Anadolu գործակալությունը:

Ռուսաստանի հետ Թուրքիայի տնտեսական կապերը ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը:

Քալընն ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է մնալ Ռուսաստանի հետ երկխոսության մեջ՝ որպես պատժամիջոցների որոշումից խուսափելու ավելի կարևոր գործոն։

«Մեզնից ոմանք պետք է կապի մեջ մնան Ռուսաստանի հետ և խրախուսեն նրանց վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Քալընը:

Նա հիշեցրել է, որ անհրաժեշտ է լարվածությունը հանդարտեցնել և հույս հայտնել, որ միջուկային սպառնալիքը կմնա միայն հռետորաբանության մակարդակում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ