Ուկրաինայի վերականգնումը միլիարդներ կարժենա. Շոլց

Աննա Կոստանյան 11.08.2022 - 20:25
11.08.2022 - 20:25 դիտում

Ուկրաինայի վերականգնումը միլիարդներ կպահանջի և ավելի մասշտաբային հարց կլինի, քան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի վերականգնման այսպես կոչված «Մարշալի ծրագրի» իրագործումը: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Ավելի վաղ նույնպես Շոլցը նշել էր, որ Ուկրաինայի վերականգնումը կպահանջի միլիարդավոր դոլարներ: Նրա խոսքով՝ դա կդառնա «սերունդների խնդիրը»։

Շոլցը նաև հայտարարել է, որ ներկայումս քննարկվում է ռուսական նավթի առավելագույն գների հաստատման հարցը՝ նշելով, որ այդ ոլորտում որոշակի առաջընթաց կա:

«Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե կազմակերպվի գլոբալ մակարդակով: Քննարկումները շարունակվում են, տեխնիկական մեծ բարդությունների պատճառով դրանք դեռ չեն ավարտվել»,- ասել է Գերմանիայի կանցլերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ