Ուկրաինական ուժերը թիրախավորել են Մոսկվան և Սևաստոպոլը․ ՌԴ պաշտպանության նախարարություն

Աննա Կոստանյան 10.08.2023 - 14:33
10.08.2023 - 14:33 դիտում

Ուկրաինական ուժերը հերթական անգամ թիրախավորել են Մոսկվան՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

Գերատեսչության տվյալով՝ անօդաչուներ են արձակվել նաև Սևաստոպոլի ուղղությամբ: Ռուսական կողմն ընդհանուր առմամբ 13 անօդաչու թռչող սարք է խոցել:

«Ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհեր և ավերածություններ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երեկ Մոսկվայի քաղաքապետը հայտնել էր, որ ռուսական կողմը դեպի Մոսկվա արձակված երկու մարտական ԱԹՍ է խոցել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ