Ալիևը Բաքվում Ռուսաստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը

Աննա Կոստանյան 10.08.2023 - 13:27
10.08.2023 - 13:27 դիտում

Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովին, որն Ադրբեջանի նախագահին է հանձնել իր հավատարմագրերը:

Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ բարեկամական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերում:

Հանդիպմանը խոսվել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման և բանակցային գործընթացի ներկա վիճակի մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ