Ուկրաինական ԱԹՍ-ները գիշերը հարվածել են Լենինգրադի մարզում նավթավերամշակման գործարանի

4.10.2025 - 12:58 դիտում

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն այս գիշեր հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքում գտնվող «Կիրիշինեֆտեորգսինթեզ» նավթավերամշակման գործարանին: Այդ մասին հայտնել են ռուսական և ուկրաինական լրատվամիջոցները:

Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հաստատել է հարձակումը, հավելել՝ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են յոթ ԱԹՍ։

Նշվում է, որ արդյունաբերական գոտում հրդեհ է բռնկվել, փրկարարները մարել են այն։ Նահանգապետը չի հստակեցրել, թե որտեղ է տեղի ունեցել հրդեհը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ