Որոտան գյուղի մոտակայքում ստեղծված իրավիճակը հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտությունը. Զախարովա

Աստղիկ Խաչատրյան 16.09.2021 - 19:47
16.09.2021 - 19:47 դիտում

Այսօր տեղի է ունեցել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը։ Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը ուշադիր հետևում է սահմանային զարգացումներին:

Պատասխանելով հարցին, որ ադրբեջանցի զինծառայողները Որոտան գյուղի հարակից ճանապարհահատվածում ստուգում են իրանցի վարորդների փաստաթղթերը և նրանց տրանսպորտային միջոցները՝ Մարիա Զախարովան ասել է.

«Այս զարգացումները ևս մեկ անգամ հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը: Տվյալ հարցով ռուսական կողմի առաջարկները փոխանցվել են ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմերին: Մենք սպասում ենք պատասխանի՝ հետագա գործընթացներն ուղենշելու համար:

Զուգահեռաբար, մենք կշարունակենք Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր համատեղ ջանքերը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու ուղղությամբ»։

Անդրադառնալով Կասպից ծովում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին՝ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը փոխանցվել է պաշտոնական Բաքվին:

«Մենք կապի մեջ ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ», – հավելել է Զախարովան:

1lurer.am

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ