Որոշված էր չսադրել իրավիճակը․ Տոնոյան

Աննա Կոստանյան 1.08.2023 - 15:13
1.08.2023 - 15:13 դիտում

Պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` Նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։ Այս մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտնեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է դա նշանակում․ դա ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ էր։ Այդ ժամանակվանից սկսած 3 անգամ հանդիպել եմ ՌԴ իմ պաշտոնակցի հետ։ Ռուսաստանի կողմից պատերազմ չսադրելու, սառնասրտություն ցուցաբերելու դիմում եղել է, որը հնարավորինս իրականացվել է ՀՀ–ի կողմից, ամեն դեպքում թուրքական F16-ի խոցումը ՊԲ ՀՕՊ–ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ որոշված էր չսադրել իրավիճակը»,- մանրամասնեց նա։

Տոնոյանի խոսքով՝ հանդիպումներ է անցկացրել F16-ի կիրառելիությունը չեզոքացնելու նպատակով Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ–ի և ՆԱՏՕ–ի անդամ երկրների հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ