Որոշել եմ որպես թեկնածու չառաջադրվել արտահերթ ընտրություններին. Սասուն Միքայելյան

Աստղիկ Խաչատրյան 21.05.2021 - 22:20
21.05.2021 - 22:20 դիտում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին։ Միքայելյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է.

«Սիրելի հայրենակիցներ, հետպատերազմյան շրջանում ներքաղաքական լարված իրավիճակն է՛լ ավելի չսրելու մտահոգությունից ելնելով միայն՝ ձեռնպահ եմ մնացել հրապարակային ակտիվ քաղաքական որևէ դիրքորոշում հայտնելու գայթակղությունից՝ գիտակցելով, որ ցանկացած դժգոհություն կամ քննադատություն Երկրապահին կներքաշեր ներքաղաքական գործընթացների մեջ, ինչը կարող էր հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:

Ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու, ժողովրդի կողմից նոր իշխանության ձևավորելու միակ ճանապարհը համարել եմ արտահերթ ընտրությունների անցկացումը, որին հնարավորինս նպաստել եմ այս ամիսների ընթացքում: Լինելով Արցախյան հաղթական ազատամարտի զինվոր ու հրամատատար, ԵԿՄ վարչության նախագահ՝ անընդունելի եմ համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ինչը հարիր չէ իմ ու կողմից ղեկավարվող կառույցի անցած ճանապարհին ու առաքելությանը:

Նման և այլ հանգամանքներից ելնելով՝ որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ հավատարիմ մնալով ժողովրդին, Երկրապահին ու իմ կոչմանը»:

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությունը

Опубликовано Երկրապահ կամավորականների միության վարչություն Пятница, 21 мая 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ