Ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանն արձագանքել են մանկապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ բռնության մասին հրապարակմանը

Աննա Կոստանյան 3.02.2022 - 14:19
3.02.2022 - 14:19 դիտում

Ոստիկանությունը Երևանի մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդում է ստացել, Ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում, հայտնել է իրավապահ կառույցը:

Այս ահազանգի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել նաև Երևանի քաղաքապետարանը և արդյունքներն ուղարկել ոստիկանություն:

«Բռնության վերաբերյալ քաղաքացուց դիմումը ստանալուց հետո Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն իրականացրել են ուսումնասիրություններ իրենց լիազորությունների շրջանակներում»,- «Լուրերին» հայտնել են քաղաքապետարանից:

Ըստ մամուլի հրապարակումների՝ երեխային հոգեկան և ֆիզիկական բռնության ենթարկելու պատճառը հոր՝ պակիստանցի լինելու հանգամանքն է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ