Շնորհավորում եմ, Հայաստանի «շնորհաշատ» ընդդիմությանը հաջողվեց մոլորեցնել անգամ Ալիևին. Տարոն Չախոյան

Աննա Կոստանյան 3.02.2022 - 14:26
3.02.2022 - 14:26 դիտում

Շնորհավորում եմ, Հայաստանի «շնորհաշատ» ընդդիմությանը հաջողվեց մոլորեցնել անգամ Ալիևին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

«Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, ինչպես հաղորդում է «Ազերթաջը», Ալիևը հայտարարել է, որ համացանցում կա անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սորոսի լուսանկարը։

Վարչապետ Փաշինյանին վարկաբեկելու նպատակով հայաստանյան ընդդիմության կողմից պատրաստված կեղծ լուսանկարին հավատացել և ֆեյք ինֆորմացիայի զոհ է դարձել անգամ Ալիևը։

Հայաստանյան «շնորհաշատ» ընդդիմությանը թերևս հաջողվել է և շարունակում է հաջողվել ջուր լցնել Ալիևի ջրաղացին, որովհետև վերջիննեիս նպատակը մեկն է, վարկաբեկել վարչապետի անձը՝ այդ թվում նաև ֆեյք լուսանկարներով ու ինֆորմացիայով, և վերջիններիս չի էլ հուզում, որ դա կարող է անգամ վնասել նաև Հայաստանի շահերին և միջազգային հեղինակությանը։

Սորոսի հետ իրական և կեղծ լուսանկարները՝ ստորև, իսկ Ալիևի հայտարարությունը՝ մեկնաբանություններում»,- գրել է Չախոյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ