Ոստիկանությունը փողոցները բացելիս բերման է ենթարկել 117 քաղաքացու

Աննա Կոստանյան 3.05.2022 - 13:10
3.05.2022 - 13:10 դիտում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից ակցիաներ է իրականացնում Երևանի փողոցներում:

Ընդդիմադիր խմբակները քայլերթով անցնում են փողոցներով, մասնակի փակում երթևեկությունը: Ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ հանրապետության տարբեր հատվածներում երթեր ու ցույցեր են անցկացնում:

Ընդդիմադիր խմբերը շրջում են նաև բուհերով՝ ուսանողներին կոչ անելով միանալ իրենց, սակայն Ոստիկանության հայտարարության համաձայն՝ հրատապ և համարժեք գործողությունների շնորհիվ խաչմերուկներն արագ բացվել ու խցանումները վերացվել են:

Այս պահին մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է:

Ոստիկանությունը փողոցները բացելիս բերման է ենթարկել 117 քաղաքացու: Բերման ենթարկվածների մեջ է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

Ակցիաները որոշ դեպքերում խաղաղ չեն անցնում, քանի որ բախում է լինում ցուցարարների ու ցուցարարների գործողությունները չսատարող քաղաքացիների միջև:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ