Ոստիկանությունը ձերբակալել է պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակցին

Աստղիկ Խաչատրյան 15.04.2024 - 21:35
15.04.2024 - 21:35 դիտում

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպին մասնակից երիտասարդը ձերբակալվել է։

«Այդ դեպքով մեկ անձ խուլիգանություն կատարելու անմիջական հիմքով ձերբակալվել է և բերվել է Կենտրոնական բաժին: Կկազմվեն համապատասխան փաստաթղթեր, կփոխանցվեն Քննչական կոմիտե»,- 1Լurer.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։

Հիշեցնենք՝ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ:

Համացանցում տարածված տեսանյութից երևում է, որ մի երիտասարդ փորձում է խոչընդոտել 69-ամյա պատգամավորին իջնել տրանսպորտից՝ նրա հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելով: Միջադեպին անդրադարձել է Ազգային ժողովի նախագահը:

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում հասարակական տրանսպորտով երթևեկող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին մի երիտասարդ վիրավորում է և խանգարում է իջնել տրանսպորտից։ Երիտասարդը հեռախոսի տեսախցիկը ուղղում է դեպի Ասլանյանի կողմը ու ասում՝ «մարդամե՞ջ եք հելնում դուք, սա նիկոլական վիժվածք է»:

‼️Սպասում եմ, որ իրավապահ եւ դատական համակարգերը պատշաճ քրեա֊իրավական գնահատականը կտան այս միջադեպին եւ դրա "գլխավոր հեՌոս"` խոZZի վաստակին։

Опубликовано Ruben H Mehrabyan Понедельник, 15 апреля 2024 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ