Եվս 15 միկրոավտոբուսներով համալրվել է Գյումրու տրանսպորտային ցանցը

Աստղիկ Խաչատրյան 15.04.2024 - 20:23
15.04.2024 - 20:23 դիտում
15 նոր միկրոավտոբուս՝ քաղաքի երթուղային ցանցի համալրման համար: Ձեռք բերված նոր միկրոավտոբուսներն այսօր՝ ապրիլի 15-ին, Գյումրիում էին:
Նախատեսված է՝ մեքենաները շահագործել 22 համարի երթուղու սպասարկման համար:
-Հուսով եմ, ձեռք բերված այս 15 մեքենաներով կկարողանանք լրացնել այն բացը, որ առկա է 22 համարի երթուղայինների սպասարկման գործում: Ներկայումս 22 համարի երթուղին սպասարկվում է ՍՊԸ-ի կողմից, հին մեքենաներ են, բնակիչների կողմից պարբերաբար բարձրաձայնվում է խնդրի մասին, մասնավորապես, մեքենաների մաշված լինելու մասով: Հիմա արդեն ձեռք ենք բերել, մեքենաները մեր քաղաքի բնակիչների համար են, որակյալ ծառայություններ մատուցելու համար են: Մեքենաները շահագործվելու են «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից,-իր խոսքում նշել է Վ.Սամսոնյանը:
Նշենք, որ ևս 8 միկրոավտոբուս ձեռք էր բերվել այս տարվա փետրվար ամսին։
Ձեռք բերված միկրոավտոբուսները շահագործվում են «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից: ՓԲԸ-ն բացվել է Գյումրու համայնքապետարանին կից:
Գյունրու համայնքապետարան

🔶️15 նոր միկրոավտոբուս՝ քաղաքի երթուղային ցանցի համալրման համար

🔶️Ձեռք բերված նոր միկրոավտոբուսներն այսօր՝ ապրիլի…

Опубликовано Գյումրու համայնքապետարան Понедельник, 15 апреля 2024 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ